ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

ԻՊ- ը սպառնալիք է մնում Եվրոպայի համար

ԻՊ- ը սպառնալիք է մնում Եվրոպայի համար
03.12.2016 | 12:32

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Մերձավոր Արևելքում կորցնում է դիրքերը և Եվրոպայում փոխում է մարտավարությունը՝ լուրջ սպառնալիք մնալով բնակչության համար՝ վկայում է Եվրոպայի ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) զեկույցը: «ԻՊ-ի տեսակետով՝ Բելգիայում և Ֆրանսիայում 2015 և 2016-ին իրականացված ահաբեկչական գործողությունները հաջող էին և արդյունավետ, - նշված է փաստաթղթում: - Հաշվի առնելով այս փաստը և նկատի ունենալով, որ ահաբեկչական խմբավորումը նախկինի պես հնարավորություններ ունի հարվածներ հասցնելու համար` Եվրոպայում պահպանվում է մոտ ապագայում նոր գրոհների հավանականությունն ինչպես անհատների, այնպես էլ խմբերի կողմից»:


Ահաբեկչական գործողությունների վտանգ գոյություն ունի «ոչ միայն Բելգիայում և Ֆրանսիայում, այլև բոլոր մյուս երկրներում, որոնք մասնակցում են ԻՊ-ի դեմ պայքարին ԱՄՆ-ի կազմած կոալիցիայի շրջանակներում», բուն գրոհները կարող են կազմակերպվել այնպես, «որ վարկաբեկեն սիրիացի փախստականներին և Եվրոպայի երկրներին հարկադրեն փոխելու իրենց քաղաքականությունը նրանց նկատմամբ»:

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ